▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը պատերազմ սկսելու համար փող է հավաքում

«Մեզ մոտ արտագաղթը շարունակվում է, չկա արդյունաբերություն, գիտության և մշակույթի վիճակն էլ շատ վատ է, իսկ ադրբեջանական քաղաքական, ռազմական ղեկավարության նպատակը արտագաղթը շատացնելն է: Դրա համար կանխարգելիչ գործողություններ են պետք: Բանակը պետք է իր ռազմավարական գործունեության բաղադրատոմսի մեջ ներառի նաև կայծակնային պատերազմի որոշակի տարրեր, որովհետև երկար պատերազմ չի լինելու: Ով խելացի, կամզակերպված եղավ, կարողացավ մոբիլիզացիոն վիճակ ստեղծել, նա էլ կհաղթի»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ առաջարկելով ուսումնասիրել Կուրսկի ճակատամարտի ամբողջ տրամաբանությունը:  

«Այն կանխարգելիչ պատերազմի փայլուն օրինակ է: Քանի դեռ հակառակորդը չի սկսել գրոհը, մի քանի ժամ առաջ սկսվում է ահավոր մի գործողություն, որի արդյունքում հակառակորդի պոտենցիալը վերանում է՝ ելման դուրս չեկած»,-նշեց Լևոն Շիրինյանը:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսմանը, քաղաքագետը նկատում է.

«Պետք չէ պատրանքներ ունենալ, թե նրանք փողի խաթր կռիվ չեն անի: Հիտլերի փողն էր պակասում, թե՞ Աթաթուրքի: Ալիևը փողը կուտակում է հենց պատերազմի համար»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին