Ստամբուլում անցկացվող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի շրջանակներում այսօր ելույթով են հանդես եկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Թուրքական «Yenişafak» պարբերականի բնորոշմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում թուրք-ադրբեջանական սերտ համագործակցության վերաբերյալ կարևոր շեշտադրումներ է արել: Նա մասնավորապես ասել է. «Մենք ներկայումս այլ երկրներում մեծ ներդրումներ ենք անում: Այդ երկրներից մեկը Թուրքիան է: Այստեղ պատրաստվում ենք 20 միլիարդ դոլար ներդրում անել: Էներգետիկայի բնագավառում անհնար է անտեսել Թուրքիայի և Ադրբեջանի ներուժը»: Իր խոսքում Ալիևը, մեկ անգամ ևս շեշտելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր ջերմ հարաբերությունները, ասել է. «Մեր եղբայրությունը հավերժ է»:
Աղբյուր` Ermenihaber