▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը չի թաքցնում, որ իր բոլոր հանձնարարականները Նիկոլը կատարել է և դեռ կատարելու է»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ալիևը կրկին սպառնում է և, ցավալին այն է, որ սպառնում է ամբողջ Հայաստանին, սպառնում է հայերին և ոչ նիկոլին։ Չի թաքցնում, որ իր կռիվը նիկոլի դեմ չէ, նիկոլը շատ պուճուրիկ մի բան է։ Չի թաքցնում, որ իր կռիվը հայերի դեմ է, բոլոր այն հայերի և ՀՀ բոլոր այն քաղաքացիների դեմ, որ չեն հանդուրժել, չեն հանդուրժում և չեն հանդուրժելու Հայաստանի թրքացումը։ Այո, ալիևը դեռ կռվում է մեր դեմ, նախկին նախագահների, նախկին հաղթած ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, բոլոր կռիվներում հաղթող և արժանապատիվ հայի դեմ։
Չի թաքցնում, որ նիկոլը իր էժանագին վինտիկն է, ոնց ֆռռացնի, ֆռռալու է։ Չի թաքցնում, որ իր բոլոր հանձնարարականները նիկոլը կատարել է և դեռ կատարելու է։ Իսկ ի՞նչ է անում նիկոլը՝ «խաղաղության» մասին է ճամարտակում և, դեռ առանց ամաչելու փորձում է իրեն ինչ-որ բանի տեղ դնել, փորձում է թոզ փչել հատուկենտ այն քաղաքացիների աչքերին, որ դրան դեռ հավատում են։
Էլի եմ ասում, լրջանալ, միաբանվել եւ հաղթել․․․Միայն այդպես կկարողանանք ունենալ հայրենիք, միայն այդպես կարող ենք օրակարգի վրա դնել Արցախի վերադարձի հարցը․․․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին