azatutyun.am-ը գրում է.
Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե հայկական կողմը հետևի հրադադարի ռեժիմին, այսօր հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք կողմ ենք բանակցությունների շարունակմանը, սակայն՝ պայմանով, որ հայկական ղեկավարությունը գիտակցի իր սխալները և բանակցությունների սեղանի շուրջ իրեն անկեղծ պահի: Այդ դեպքում, վստահ եմ, որ կա հնարավորություն հարցի խաղաղ կարգավորման համար», - Contact.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը և շարունակել․ - «Ադրբեջանը այսօր էլ հայտարարում է միակողմանի հրադադարի մասին, սակայն՝ պայմանով, որ հակառակորդը չօգտվի դրանից: Թող կանգ առնեն և մնան իրենց տեղերում: Վերջին օրերին հայերը կրակահերթերի տակ են պահում Ադրբեջանի բնակավայրեր, կան զոհեր նաև քաղաքացիական անձանց շրջանում, վնասվել են շուրջ 300 տներ»:
«Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու սուրբ պարտքն է: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի լինի բանակցությունների առարկա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը մարտական գործողություններում վիրավորված զինծառայողներին այցելության ժամանակ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում