«Ալիևը, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, ներառյալ Փաշինյանի, շատ լավ գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախի Հանրապետությունը, դրա համար երկրորդ պահանջն է մատնանշում: Միջազգային հանրությունն էլ է դա շատ լավ հասկանում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների բոլոր հայտարարություններում, մինչև այս իշխանությունների վարքագծի դրսևորումը, բոլորը խոսել են ինքնորոշման իրավունքի մասին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է ասի՝ Ղարաբաղը Ադրբեջան է»: |
Ալիևը, ի տարբերություն, Փաշինյանի գիտի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet