▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիև-Նիկոլ զույգը հերթական անգամ փայլուն աշխատեց»

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Ալիև-Նիկոլ զույգը հերթական անգամ փայլուն աշխատեց:

Իրականում Հակարի անցակետ շոուն նախապես շատ լավ պլանավորված էր։ Առաջին քայլն եղավ Շուշիի ճանապարհի փակելը էկոահաբեկիչների կողմից, որի ֆոնին կազմակերպվեցին ենթաշոուներ, իսկ ժամանակը օգտագործվեց ալիև-նիկոլ բանավոր պայմանավորված սահմանները գծելու և անցակետեր կառուցելու համար։
Մասնավորապես, ամբողջովին թշնամու վերահսկողությանը հանձնվեց Բերձորի հատվածը, կենտրոնացվեցին տարբեր զինատեսակներ, բավականին մեծ ժամանակ տրվեց թշնամուն ինժեներական աշխատանքներ կատարելու, զորքը մոբիլ տեղաշարժելու թունելներ, բետոնյա ամրություններ կառուցելու համար (տես լուսանկարը)։
Ամբողջովին ամրանալուց հետո հերթական սադրանքը կազմակերպվեց, և տեղադրվեց անցակետ, այդ ընթացքում պարապ չէր նաև հայկական կողմը և շփման գծում` Հակարի կամուրջի դիմաց, տեղադրեց մի քանի մոդուլային տնակ և նստեցրեց ԱԱԾ մի քանի սահմանապահ։
Արդյունքում, ադրբեջանական կողմը միայնակ չի դրել անցակետ, անցակետ դրել է նաև հայկական կողմը, ինչը արդեն իսկ լեգետիմացնում է ադրբեջանական կողմի գործողությունները. ստեղծված իրավիճակում հասարակ հային մնում է, կա՛մ ընդունել իրողությունները և մտնել ադրբեջանի դրոշի տակ, կա՛մ ընդվզել, դիմանալ շրջափակմանը և գնալ պայքարի ավելի կոշտ միջոցների...
Հերթական ծանր փորձության մեջ հայտնվելով՝ կարծում եմ՝ առաջիկա օրերի լուրջ կոնսոլիդացիայի կարիք ունենք, ինչքանով կստացվի կերևա առաջիկա օրերին և ժամերին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին