7days.ru–ն գրել է, որ ռուսական «Корни» խմբի անդամ Ալեքսեյ Կոբանովը այսօր պաշտոնականացրել է հարաբերությունները իր սիրելիի` Ռոզայի հետ:
Այս չափազանց կարևոր օրը զույգի կողքին են եղել մտերիմ հարազատները:
Հարսանիքը տեղի է ունենալու ռուս-հայկական ոճով: Սկզբում փեսացուի ուսին հայկական ավանդական լավաշ են գցելու և հյուրսիրելու են մեղրով, իսկ հարսանցուին, ըստ ռուսական ավանդության, հյուրասիրելու են աղ ու հացով:
Իսկ արդեն երեկոյան ռեստորաններից մեկում իրենց կմիանան նաև ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր հրավիրված են նրանց հարսանիքին:
Հիշեցնենք, որ Ալեքսեյի կինը հայուհի է` Ռոզալի Կոնոյան: Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել 1 տարի առաջ համացանցի միջոցով:
Զույգը մինչ հարսանիքը, իր մեղրամիսը անցկացրել է Թուրքիայի բարձրակարգ հյուրանոցներից մեկում: