Hraparak.am-ը գրում է. Նկարում պատկերված Bentley Continental Flying Spur ավտոմեքենան՝ 60 SL 006 համարանիշով, նրա հետևում կայանած սպիտակ Mitsubishi Pajero-ն 25 FF 555 համարանիշով, և առջևում կայանած Lexus LX 470-ը՝ 22 UU 241 համարանիշով։ Այս երեք մեքենաներից միայն Lexus-ն է, որ թեպետ էլի չթույլատրված հատվածում, բայց գոնե առաջին գծում է կանգնել, իսկ Bentley-ն և Pajero-ն, նկարում էլ ակնհայտ երևում է, որ կայանել են Աբովյան փողոցի այդ նեղլիկ հատվածի երկրորդ շարքում, այն էլ ոչ մի քանի վայրկյանով ու վթարային ազդանշանը միացրած, այլ երկար ժամանակով։ Bentley-ի համարները մեզ հուշում են, որ այն պատկանում է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավոր շրջապատին, և, ամենայն հավանականությամբ, այս Bentley-ն նրա զարմիկներից մեկինն է։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում