▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանյան-Սեդրակյան կոնֆլիկտի արդյունքում վերջինիս տիրույթում «Երեւան Սիթի» է բացվում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյան-Մհեր Սեդրակյան հակամարտության արդյունքում Էրեբունու շուկայի հարեւանությամբ այսօր հերթական «Երեւան սիթիի» բացումը տեղի կունենա։ Ալեքսանյանի մարդիկ հարակից փռատերերին նախազգուշացրել են, որ դադարեցնեն գործունեությունը՝ «սիթին» լավաշի արտադրամաս ունի ու կբավարարի տարածքի պահանջարկը։

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանը համատեղ որոշել էին վերանորոգել եւ շահագործել Էրեբունու շուկան, բայց ամիսներ առաջ ինչ-ինչ տարաձայնությունների արդյունքում Լֆիկն առանձնացել է ու շուկային հարակից տարածքում գտնվող «Ուրարտու» խանութը գնել, վերակառուցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին