Մոսկվայի Սպարտակի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի Կուբանի առաջատար Արազ Օզբիլիզը կարող է ուժեղացնել ռուսական գրանդներից ցանկացածին.
- Օզբիլիզը բարձրակարգ ֆուտբոլիստ է և նա ամեն անգամ ապացուցում է իր բարձր կարգը, ինչպես Կուբանի կազմում, այնպես էլ Հայաստանի հավաքականում: Օզբիլիզի ֆուտբոլային հատկանիշներից կնշեի դաշտը տեսնելու հիանալի ունակությունը, արագությունը, անզուգական տեխնիկան, գոլային հոտառությունը և գոլային փոխանցում կատարելու ունակությունը: Արազի խաղային ձեռագիրը կնմանեցնեի հայտնի հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին: Ինչպես նաև Օզբիլիզ մոտ կնշեի առաջատարի հատկանիշները: Չնայած Արազը ընդամենը 23 տարեկան է, նա կարողանում է իր ետևից տանել թիմը և Կուբանի մարզիչները վստահում են նրան: