▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Բաբասյանը՝ Մոսկվայում բնակություն հաստատելու,ընտանիքի և բիզնես-գործունեության մասին

Life.Panorama.am-ը գրում է. Հեռուստադիտողը նրան ճանաչում ու սիրում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մի շարք սերիալներից. ինչո՞վ է այսօր զբաղվում Ալեքսանդր Բաբասյանը, ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանից հեռանալը և արդյոք կվերադառնա՞ իր էկրանային գործունեությանը:

-Արդեն որքա՞ն ժամանակ է, որ ապրում եք Ռուսաստանի Դաշնությունում: Ընդմի՞շտեք հեռացել:

-Մոտ մեկ տարի է, ապրում եմ այստեղ: Երեխայիս ծնվելու փաստն առաջ եկավ, որ տեղափոխվեցի: Թեև, արդեն այստեղ ինձ համար զբաղմունք գտել եմ ու դժգոհ չեմ, բայց, հավանաբար, մշտական բնակություն չեմ հաստատի: Պետք է վերադառնանք Երևան:

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Զբաղվում եմ ռեստորանային բիզնեսով, բար-ռեստորան ունեմ:

-Կարծեք թե բիզնես գործունեությունը ձեզ մոռացնե՞լ է տալիս էկրանների, կինոկարիերայի մասին:

-Չնայած այն, որ բիզնեսը շատ կարևոր և անհրաժեշտ է, բայց ասեմ, որ ո՛չ, չեմ մոռացել: Ինձ համար շատ հարազատ է այդ ամենը: Վերադառնալուն պես պետք է նորից նկարահանվեմ: Ի դեպ, նշեմ, որ այս ընթացքում առաջարկներ եմ ստացել տարբեր ֆիլմերից: Նաև ռուս ռեժիսոր Ռոման Ժիգալովի ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ունեցել: Բայց, զբաղվածությանս պատճառով, մերժել եմ:

-Ալեքսանդր, Ձեր կինը ընտանիքի միա՞կ զավակն է, հնարավո՞ր է, որ հայրը չի ցանկանում, որ դուստրը հեռու լինի և դրանով է պայմանավորված ձեր այդտեղ գտնվելը:

-Նախ՝ միակ զավակը չէ: Նաև, չնայած իմ ունեցած մեծ հարգանքին, բայց իմ ընտանիքի հետ կապված բոլոր որոշումները միայն ես եմ կայացնում: Ես իմ տեսակով միապետ եմ:

-Հետաքրքիր է, կյանքը շա՞տ է տարբեր Հայաստանում և Մոսկվայում:

-Լրիվ հակապատկերներ են, անգամ 0,1 տոկոսի նմանություն չկա: Այստեղ նույնիսկ հայերն են ուրիշ… Մի խոսքով ասեմ, ով չգիտի, թող իմանա՝ ապրելու տեղ չի:

-Թատրոնում աշխատե՞լ եք:

-Թատրոնից առաջարկ ունեցել եմ 4 տարի առաջ, բայց մերժել եմ:

-Ինչո՞ւ:

-Հայաստանում եղած ժամանակ էլ երկար տարիներ զբաղվել եմ անշարժ գույքի բիզնեսով, որը բավականին ժամանակատար էր:

-Մարդիկ ձեզ ճանաչեցին ու սիրեցին սերիալներով: Մասնագիտությամբ դերասա՞ն եք:

-Թատերական ինստիտուտ չեմ ավարտել: Բայց իմ դերասանական խաղը դատում է իմ սիրելի հանդիսատեսը:

-Ձեր ընտանիքում ամիսներ առաջ համալրում եղավ: Ընտանեկան կյանքը,ամուսինների հարաբերությունները որքանո՞վ են փոխվել փոքրիկի ծնունդից հետո:

-Մինչ փոքրիկի ծնվելն՝ ինձ թվում էր, թե մեր ընտանիքն ամենաամուրն է և ամենասիրովը: Բայց հիմա ես հասկանում եմ, որ սա է իրական երջանկությունն ու իրական ամուր ընտանիքը: Առանց զավակ ինչ-որ բան թերի է:

-Կա՞  նշանաբան, որով առաջնորդվում է Ձեր 3-ամյա ընտանիքը:

-Քանի դեռ ապրում ենք, նշանակում է սիրում ենք ու կսիրենք միմյանց. սա է իմ և կնոջս նշանաբանը:

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին