Վերջերս լուրեր են տարածվել, թե դերասան Ալեքսանդր Բաբասյանը հայր է դառնալու: Արձագանքելով բալիկի սպասելու մասին տարածված լուրերին` Ալեքսանդրն ասել է, որ առայժմ իր տիկնոջ հետ ճամփորդելու մտադրություն ունեն. «Գարնանն ուզում ենք Իսպանիա մեկնել, իսկ ամռանը՝ Իտալիա: Երբ վերադառնանք, արդեն հանգիստ կմտածենք փոքրիկի մասին»: Այս մասին գրում է esyes.am-ը:
Սերիալային դերասանի հետ զրուցեցինք նաև Վալենտինի օրվա մասին: Վերջինս նշել է, որ օրվա կապակցությամբ Լիլիթին կարմիր փետուրներով, կոնֆետներով կոմպոզիցիա է նվիրել, որը սրտի տեսք է ունեցել, կինն էլ իրեն է կոնֆետներով կոմպոզիցիա նվիրել, որը մի քանի հարկով է եղել՝ կասկադի տեսքով. «Երեկվանից վայելում ենք կոնֆետները»: