«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀՇ վարչության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Իր այս որոշումը նա բացատրում է հարազատ քաղաքական ուժի՝ ոչ գաղափարական հենքի վրա ստեղծված դաշինքով ընտրություններին մասնակցելու հանգամանքով։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ առհասարակ դուրս գա ՀՀՇ-ից, Արզումանյանը պատասխանեց՝ ավելացնելու ոչինչ չունեմ։ ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանի հեռանալ-չհեռանալու հավանականության մասին լուրը թերթը փորձել է ճշտել նաեւ վարչության անդամ Արարատ Զուրաբյանից, ով, սակայն հեռախոսազանգերին այդպես էլ չի պատասխանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում