▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տալու Աննա Հակոբյանին

Ըստ ասեկոսեների,  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տալու Աննա Հակոբյանին։

Հիշեցնենք, որ տարեսկզբին  Ալեն Սիմոնյանը  տեսանյութ էր հրապարակել՝ գրելով․

«Ուզում եմ հարցազրույց տալ»։ Տեսանյութում նա  նաև նշել է, որ չի ուզում ստանդարտ հարցազրույց, ուզում է դուրս գալ ֆորմատից, որ հաճախ տեսնում ենք։ «Ուզում եմ խոսենք այն մարդկանց մասին, ովքեր իմ կյանքում ինչ-որ դեր են խաղացել, այն մարդկանց մասին, ում հետ ճանապարհ եմ անցել»,- ասել էր նա։

Ավելի ուշ էլ տեղեկացրել էր, որ որոշել են, թե ու՞մ է հարցազրույց տալու և նշել էր, որ հարցազրույցավարը բավականին հայտնի է. «փորձառու լրագրող է, ով այսօր աշխատանքի բերումով ուղիղ կերպով իր մասնագիտությամբ չի աշխատում, լավ ճանաչում է ինձ և ծանոթ է մեր երկրի քաղաքական և հանրային անցուդարձին»:

Նույն օրն էլ, Աննա  Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ իր սկսած կրթվելը նորաձեւ է արշավի շրջանակներում կազմակերպելու են TED-Talk-եր, որոնց հրավիրելու են մասնակցելու տարբեր մարդկանց:

Asekose.am-ին հասած տեղեկություններով, հենց այդ TED-Talk-ին է մասնակցելու Ալեն Սիմոնյանն ու հարցազրույց տա Աննա Հակոբյանին․ նշենք, որ TED-Talk-ն  ամերիկյան ֆորմատ է, որի ժամանակ բանախոսները թեմատիկ զրույցներ են վարում լսարանի հետ։

Հավելենք, որ «Հրապարակ» թերթը այսօր գրել  է. «Աննա Հակոբյանի կազմակերպած TED-Talk-ի առաջին հյուրը կլինի իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը։ Մինչ զույգը ամերիկյան վոյաժների մեջ է, արշավի ապագա մասնակիցներին տիկնոջ աշխատակազմից հրավերներ են ուղարկվում: Փորձում են տասնյակ -հարյուրավոր մասնակիցների ներգրավել: Իսկ վարչապետի մասնակցությամբ TED-Talk–ը տեղի կունենա մարտի 15-ին, եւ, ըստ ամենայնի, զույգը կրթարշավի ֆորմատով կշարունակի ուղեղներ լվանալ, մանավանդ որ բավականին խորհրդանշական վայր են ընտրել միջոցառման համար` այն տեղի կունենա Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին