▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեգրովան վաղը ելույթ է ունենալու Երևանի «Ֆլորենս» ռեստորանում անցկացվող ծննդյան արարողությանը

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ վաղը Երևան է ժամանելու հայ հանդիսատեսին վերջերս «հուսախաբ» արած երգչուհի Իրինա Ալեգրովան:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Մարզահամերգային Համալիրում նախատեսված նրա մենահամերգը չկայացավ, հետո կազմակերպիչները հայտարարեցին , որ համերգը կկայանա ապրիլի 6-ին, իսկ ավելի ուշ ` հենց ինքը` երգչուհին հայտարարեց, որ Երևանում հանդես կգա մայիսի 23-ին:

Սակայն Իրինա Ալեգրովան , ով Երևան է ժամանելու 15 հոգանոց  երաժշտախմբով, ելույթ է ունենալու ոչ թե երևանցի հանդիսատեսի համար, այլ  Յալթայում ՀՀ  պատվո նախկին հյուպատոս, Ռուսաստանում հայտնի  գործարար  Արտակ Թովմասյանի մոր ծննդյան 70 ամյակին նվիրված  արարողությանը, որը տեղի է ունենալու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող  «Ֆլորենս» ռեստորանում:

Նշենք, որ բացի Ալեգրովայից վաղը «Ֆլորենս»-ում ելույթ են ունենալու նաև Սոսո Պավլիաշվինին, Eruption և Boney M խմբերը, այլ երգիչներ, ինչպես նաև  Իոսիֆ  Կոբզոնը, ում հետ համատեղ , ըստ  ասեկոսեների, Արտակ Թովմասյանը գնել էր Երևանի «Դվին»  հյուրանոցը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին