▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեգրովան 1 օրում ապաքինվել է ու արդեն համերգ տվել Սանկտ Պետերբուրգում

Իրինա  Ալեգրովան հիվանդությունից հետո վերսկսել է իր համերգային գործունեությունը,-այս մասին tass.ru-ին կիրակի օրը հաղորդել է երգչուհու տնօրեն Հիզրի Բայտազիեվը: Վերջինիս խոսքով` իրենք արդեն Սանկտ Պետերբուգում են, որտեղ էլ կայանալու է Ալեգրովայի մենահամերգը: Տնօրենը նաև հավելել է, որ մյուս մենահամերգները ըստ նախապես կազմված գրաֆիկի` նույնպես կայանալու են:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին և 7-ին Երևանում նախատեսված էր  երգչուհի Իրինա Ալեգրովայի մենահամերգը, սակայն, համերգից րոպեներ առաջ հայտնի է դարձել, թե նրա  առողջությունը կտրուկ վատացել է ու նա, ըստ կազմակերպիչների,  հոսպիտալացվել է:

Ավելի ուշ` երգչուհու հարազատները հերքեցին հոսպիտալացման մասին լուրերը ու նշեցին, թե Իրինա Ալեգրովան տաքություն ունի և գտնվում է հյուրանոցի իր սենյակում:

 

Նշենք, որ համերգի կազմակերպիչը Զառա Մխեյանն է, ով Հայաստանում  հայտնի  է իբրև   «FORPOSTART» ընկերության հիմնադիր տնօրեն, որը զբաղվում է համերգների ու այլ միջոցառումների կազմակերպմամբ:

Մոտ մեկ ու կես տարի առաջ  Asekose.am-ը գրել էր, որ նույն   Զառա Մխեյանը  2013-ի սեպտեմբերին նախատեսել էր  Իրինա Ալեգրովայի համերգը՝ Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում, որը, սակայն,  չեղյալ էր համարվել. պատճառների մասին հանդիսատեսի ու համերգի կազմակերպչի տեսակետները իրարից կտրուկ տարբերվում էին:

Վրացական մամուլն  անդրադարձել էր  այս դեպքին` նշելով, որ բավական  երկար ժամանակ համերգի կազմակերպիչները  տոմսերի գումարները  չեն  վերադարձրել դրանք գնած շատ թբիլիսցիներին, ովքեր  էլ ստիպված բողոքով դիմում էին  լրագրողներին ու նույնիսկ պատրասվում էին ոստիկանություն դիմել: 

Այդ հարցով Թբիլիսիում ապրող հայերը դիմել էին նաև Asekose.am-ի խմբագրություն և խնդրի վերաբերյալ մեր կայքում հրապարակված  հոդվածի ներքո «Forpostar» ընկերության անունից  «սպառնալից» մեկնաբանություն էին   թողել ՝  մեզ դասեր տալով, մեր բարձրաձայնած խնդիրը որակելով որպես «պատվեր» ու նույնիսկ խոստանալով մեզ  դատի տալ:

Հետաքրքիր է, որ , թերևս,  պատմությունը կրկնվում է և ակնհայտորեն, Իրինա Ալեգրովայի համերգների կազմակերպման հարցում ինչ-որ բան այն չէ...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին