Լեգենդար «Վիա Գրա»խմբի նախկին երգչուհի Ալբինա Ջանաբայեվան այդքան էլ չի սիրում պատմել իր անձնական կյանքի մանրամասները զանգվածային լրատվամիջոցներին: Եվ դա բնավ էլ զարմանալի չէ, որովհետև նրան անընդհատ մեղադրում են ռուսական շոու բիզնեսի աստղ Վալերի Մելաձեի օրինակելի ընտանիքի անդորրը խախտելու մեջ: Բացի այդ, Ալբինան Վալերի Մելաձեին պարգևել է որդի, ում մասին գրեթե ոչինչ չի պատմել: Այնուամենայնիվ, վերջերս երգչուհին
Զլմ-երին խոստովանել է, որ իր տղան ամենևին էլ նման չէ իր աստղային ծնողներին և որ ընդհանրապես չի հետաքրքվում շոու բիզնեսով:
Հարցազրույցներից մեկի ժամանակ Ալբինան պատմել իր 9-ամյա որդու` Կոնստանտինի մասին: Արտամուսնական կապից ծնված Կոնստանտինը (այսպես է
արտահայտվել իր տղայի մասին հենց Ալբինան) Ալբինայի խոսքերով այդքան էլ մեծ ցանկություն չունի հետագայում դառնալ երաժիշտ, երաժշտությունը նրան չի հետաքրքրում::
«Նա այնքան հետաքրքիր է, ինձ նման է, սովորում է շատ լավ, հետաքրքրվում է նախագծերով և շինարարությամբ: Ահա այսպիսի տղամարդու մտածելակերպ ունի նա»,- պատմել է երգչուհին և նշել, որ շատ է հպարտանում իր տղայով:
Ալբինան ոչ մի անգամ պաշտոնապես չի հայտարարել, որ իր որդու հայրը Վալերի Մելաձեն է: Նա ընդամենը ընդգծել է, որ իրենք Կոնստանտինի հոր հետ լավ հարաբերությունների մեջ են: Սակայն ինքը` Վալերի Մելաձեն, հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է.
«Այս, ես որդի ունեմ և այդ մասին ես հայնտել եմ իմ կնոջը դեռ շատ վաղուց: Եվ այն, որ նա իմ տղան է, ես դրանում կասկած չունեմ»: