Կոչ ենք անում բոլոր ալավերդցիներին բողոքել, բոյկոտել Շանթով հեռարձակվող <<Խոպանի տեսություն>> սերիալը։ Սերիալում ալավերդցու անվան տակ ներկայացվում է մի աղջիկ, ով սովորելու նպատակով մարզից Երևան է գնացել ։
Այն խաղը և կերպարը, որ մարմնավորում է աղջիկը հեռու է ալավերդցու կերպարից։
Բացի այդ, սա վիրավորում է ալավերդցիների արժանապատվությունը, քանի որ մեզ ներկայացնում է իբր թե գյուղատիպ, անճաշակ, միամիտ և այլ բացասական տեսանկյունից։
Մենք պահանջում ենք, որ սերիալի սցենարիստները, ռեժիսորը անհապաղ դադարեն Ալավերդի բառն օգտագործել իրենց սերիալում։
Պահանջում ենք նաև, որ Շանթ հեռուստաընկերությունը ներողություն խնդրի ալավերդցիներից։