▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալաշկերտը» պարտության է մատնել Ուզբեկստանի ազգային հավաքականին

vivaronews.am-ը գրում է.  «Ալաշկերտն» Անթալիայում ստուգողական հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի գործող չեմպիոնն առավելության է հասել 2-0 հաշվով: Թիմին հաղթանակ են պարգևել լեգեոներները: 83-րդ րոպեին հաշիվը բացել է Դմիտրո Խովբոշան, իսկ 88-րդ րոպեին երկրորդ գնդակն է հեղինակել Ուրոշ Նենադովիչը:

«Ալաշկերտը» հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով՝ Արսեն Բեգլարյան, Դմիտրո Խովբոշա, Արարատ Առաքելյան, Գագիկ Դաղբաշյան, Ուրոշ Նենադովիչ, Արտակ Գրիգորյան, Իրակլի Կվեկվեսկիրի, Արտակ Եդիգարյան Արթուր Եդիգարյան, Միհրան Մանասյան:

Երևանյան թիմն Անթալիայում իր վերջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 12-ին՝ հարաբերությունները պարզելով Ղազախստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ակժայիկի» հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին