▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալաշկերտը» արտագնա խաղում պարտվեց «Դինամոյին»

 Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան «Դինամո» մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումը Թբիլիսիի «Դինամոյի» և Երևանի «Ալաշկերտի» միջև: Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց, իսկ երկրորդում «Դինամոյի» ֆուտբոլիստները երկու անգամ գրավեցին «Ալաշկերտի» դարպասը և հաղթեցին 2:0 հաշվով: 

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը ժամը 19:00-ին:

 

1-0` Օթար Կիտեիշվիլի, 55

2-0` Գիորգի Կվիլիտայա, 69, 11մ

 

«Ալաշկերտը» հանդես եկավ հետևյալ կազմով՝

 

1. Գևորգ Կասպարով, 3. Անդրանիկ Ոսկանյան, 4. Ալեքսանդար Տասիչ (14. Արամ Բարեղամյան, 46), 5. Կարեն Մուրադյան, 9. Արտակ Դաշյան, 13. Գևորգ Պողոսյան, 17. Արտակ Եդիգարյան, 18. Անտոն Սավին (20. Արթուր Եդիգարյան, 64), 19. Վահագն Մինասյան, 21. Արտակ Գրիգորյան, 22. Նորայր Գյոզալյան (6. Սամվել Մելքոնյան, 83):

 

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին