Այսօր ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Դրա արդյունքներով հայտնի է դարձել, որ «Ալաշկերտ» - ԲԱՏԷ դիմակայության հաղթողը հաջորդ փուլում ուժերը կչափի Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիայի» հետ:
Այդ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 25-ին եւ 26-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 1-ին եւ 2-ին:
Հիշեցնենք, որ որակավորման 2-րդ փուլի «ԲԱՏԵ»-«Ալաշկերտ» առաջին հանդիպումը Բելառուսում ավարտվել է Հայաստանի չեմպիոնի համար հարմար 1:1 հաշվով:
Պատասխան խաղը կայանալու է հուլիսի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին, մուտքն ազատ է: