▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալան Շիրեր. «Չեմ բացառում այն փաստը, որ Մխիթարյանը կխնդրի իրեն տրանսֆերի հանել»

vivaronews.am-ը գրում է.  «Նյուքասլի» և «Բլեքբեռնի» նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին: Անգլիացի ֆուտբոլիստը շատ է ցավում «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստի համար, ով չգիտես ինչու չի հայտնվում թիմի հայտացուցակում:

«Այնպիսի տպավորություն է, որ Մոուրինյոն անկեղծ չէ: Նրան պարզապես պետք չէ Մխիթարյանը, նա չի մտնում իր ծրագրերի մեջ և չի համապատասխանում իր տակտիկային: Չեմ հասկանում, թե ինչու նա գնեց Մխիթարյանին: Ակնհայտ  է, որ կողքից ինչ-որ մեկը նպաստել է այս տրանսֆերին: Այսպիսի ֆուտբոլիստը չպետք է նստի պահեստայինների նստարանին, հատկապես «Բարնլիի» հետ խաղի ժամանակ:

Չեմ բացառում այն փաստը, որ Մխիթարյանը կարող է խնդրել իրեն տրանսֆերի հանել: Լավ եմ հիշում Կագավայի և Դի Մարիայի իրավիճակները, չնայած նրանք գոնե խաղադաշտ էին դուրս գալիս»,- Շիրերի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին