▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակտիվիստը ճանաչել է իրեն ծեծողներին. քննիչը վստահ է, որ նա «շփոթում է»

Epress.am-ի փոխանցմամբ սեպտեմբերի 4-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում դաժան ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ տեսել է իրեն ծեծած քաղաքացիներից երկուսին: Ճանաչելով նրանց՝  Ալեքսանյանը դիմել է իր գործով զբաղվող քննիչին, ով ևս Փակ շուկայի մոտ էր, սակայն քննիչը միջոցներ չի ձեռնարկել երիտասարդների ինքնությունը պարզելու համար և վերջիններիս բացատրություն տալու համար բաժին չի հրավիրել: Այս մասին Արման Ալեքսանյանը պատմել է կայքի թղթակցի հետ զրույցում:  

Ակտիվիստի խոսքով՝ երբ ինքը մատնացույց է արել իրեն ծեծած երիտասարդներին, քննիչը միայն ասել է, որ գուցե «շփոթում է», և ոչինչ չի ձեռնարկել:

Կայքը փորձել է հարցի շուրջ պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանն ասել է, որ ծեծի դեպքի քննությունը շարունակվում է և ինքն ավելին ասել չի կարող:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին