ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նկատեցի՞ք, որ Լավրովն այսօր Արցախի հանքերի շահագործման հարցի վերջնական լուծումը կապեց խաղաղության պայմանագրի հետ։
Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգիրյանն օրեր առաջ ասաց, որ Հայաստանի ներկայացված առաջարկությունների ոչ մի կետ Արցախ չի ներառում։
Երկու հիմնական եզրահանգում.
1. Ռուսակական տարբերակում շարունակվում է ներառվել Արցախի հարցը, թեպետ Հայաստանը ներկայացնող ոհմակն Արցախից հետեւողականորեն հրաժարվում է։
2. Հայաստանը ինտենսիվ բանակցում է արեւմտյան տարբերակը, որով Արցախը ներառվում է Ադրբեջանի կազմ։
Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ճգնաժամը Նիկոլ-Ալիեւ համատեղ մշակված օպերացիա է, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղելը, իսկ մեր վճարվելիք գինը՝ Արցախի ադրբեջանացումը»։