▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը՝ ապրիլի 21-ին

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) եւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մամուլի ծառայություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում:

 

Մի շարք լեզուներով ծավալուն արխիվային նյութերի վրա հիմնված բնագիրը քառահատոր է, անգլերեն եւ հրատարակվել է 1971-1996թթ. ընթացքում կամ շուրջ 25 տարում, որը նմանօրինակ հսկայածավալ, տարողունակ աշխատանքի համար մեծ ժամանակամիջոց չէ:

 

««Հայաստանի Հանրապետության» երկրորդ հատորի վրա աշխատելիս ես կրկին ու կրկին գիտակցեցի առաջին հանրապետության եւ ներկայիս հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերների նմանությունները: Հարցն այն է, սակայն, թե ո՞վ է լսելու եւ ո՞վ է սովորելու անցյալի դասերից»,- գրքի նախաբանում գրում է ակադեմիկոսը:

 

---------------------------------------------------------------------------------------------------

 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելովª Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին