Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի անմիջական հսկողությամբ վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 62 երեխա Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ և բարերար Հերմինե Սարգսյանի հովանավորությամբ մեկնեց Դիլիջանի ՚՚Առողջ ապագա՚՚ մանկական առողջարան 15-օրյա հանգստի: Երեխաներին առողջարան ուղեկցեցին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի աշխատակիցները:
Բարեգործական այս ծրագրի շրջանակներում ժամանակակից տեխնիկաներով հագեցած առողջարանում երեխաները կվայելեն իրենց հանգիստը, կօգտվեն բժշկական համապատասխան ծառայություններից և կլրացնեն բաց թողնված դասաժամերը: