Այսօր՝ ժամը 13:30, նշանակված է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստ: Վայրը՝ Արաբկիր Քանաքեռ Զեյթունի ընդհանուր իրավասության դատարան (Հրաչյա Ներսիսյան 10, 8-րդ հիվանդանոցի հարևանությամբ):
Ովքեր տեղյակ չեն, Վոլոդյա Ավետիսյանը պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի տեղակալն է եղել, պահեստազորի գնդապետ, վեց երխաներիհայր:
Ապշել կարելի է, թե ուր է հասել մեր «պետական» մարմինների ամենաթողությունը: Ամեն մի օրինախախտ պետական այր կամ օլիգարխ ազատության մեջ է, իսկ հայրենիքը ազատագրած հերոսներին պատճառ են փնտրում, որ անազատության մեջ գցեն: Եվ սա կոչվում է պետականաշեն քաղաքականությո՞ւն, և սա կոչվում է ապահով Հայաստա՞ն: Ապահով Հայաստան, ուր ազատամարտիկներին սպանում են կամ ձերբակալում:
Տե´ր կանգնենք հայրենիքի արժանի զավակներին:
Բոլորս միասին ներկա լինենք և աջակցենք Վալոդյա Ավետիսյանին: Տեղեկանում ենք «Ի պաշտպանություն քաղբանտարկյալ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի»ֆեյսբուքյան էջից:
Աջակցենք Վոլոդյա Ավետիսյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet