▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորներից ով` որքան գումար է հատկացրել Թալիշում նոր մանկապարտեզի և դպրոցի կառուցմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Թալիշ գյուղում նոր դպրոց եւ մանկապարտեզ կկառուցվի։ Հատուկ դպրոցի եւ մանկապարտեզի վերակառուցման նպատակով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ղեկավարած պատվիրակության ԼՂՀ կատարած այցից հետո ստեղծված հիմնադրամում որոշակի գումար է հավաքվել`ավելի քան 10.5 միլիոն դրամ: Ամենամեծ հանգանակությունը՝ 5 մլն դրամը հատկացրել է «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամը, մոտ 1 մլն դրամ՝ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, 500 հազարական դրամներ են հատկացրել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ՝ Արա Բաբլոյանը, Կարեն Բոթոյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Գագիկ Մելիքյանը, Հովհաննես Սոֆյանը, իսկ մյուս 26 պատգամավորները՝ մնացած գումարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին