▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորի ընկերությունը թանկացրել է «Սնիկերս», «Մարս» եւ «Թվիքս» շոկոլադների գները․«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորի թեկնածու Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը, որը զբաղվում է շոկոլադի ներմուծմամբ, կտրուկ թանկացրել է Հայաստանում վաճառվող «Սնիկերս», «Մարս», «Թվիքս» շոկոլադե սալիկների մեծածախ գինը, որն էլ բերել է մանրածախ գնի թանկացման:

Օրինակ՝ եթե վերջին օրերին 1 կիլոգրամ «Սնիկերս» տեսակի շոկոլադե սալիկները վաճառվում էին մինչեւ 3500 դրամ, երեկ մեր տեսախցիկը ֆիքսել է, որ համանուն շոկոլադների 1 կգ‐ի գինը հասել է մինչեւ 3850 դրամի:

Մանրածախ մթերային խանութների աշխատակիցներն ասացին, որ թանկանալու են նաեւ հատով վաճառվող շոկոլադե սալիկները:

Արկադի Համբարձումյանը ՀՀԿ‐ի համամասնական ցուցակի 157‐րդ տեղում է: Նա առաջադրվել է նաեւ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ռեյտինգային կարգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին