▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը գումար է տալիս խաղադրույքների համար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեւան քաղաքից ստացած մեր տեղեկությունների համաձայն, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ է գտել:

Նա տեղի երիտասարդներին 5000‐ական դրամներ է բաժանում GoodWin խաղային ապարատներով խաղալու համար: Այդպիսով Բոթոյանը փորձում է շահագրգռել երիտասարդներին, որ ապրիլյան ընտրություններին իրեն ձայն տան:

Պատգամավորը մեզ հետ զրույցում հերքեց, որ փող է բաժանում: «Չկա ըտենց բան»,‐ ասաց նա: Կարեն Բոթոյանը խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում առաջադրվել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով: Նախկինում էլ նա Սեւանի տարածաշրջանն ընդգրկող թիվ 23 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով էր պատգամավոր դարձել, բայց այդ անգամ՝ «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով:

2014թ., երբ ՕԵԿ‐ը չմիացավ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությանը, Կարեն Բոթոյանը դուրս եկավ այդ կուսակցությունից:

Հիշեցնենք, որ Բոթոյանը շինանյութերի ներկրման բիզնեսով զբաղվող «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութերի Սերգեյի փեսան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին