▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում հետաձգվեց ոտքով կոճակ սեղմելու միջադեպի մասին բանաձևի քննարկումը

Armcomedy-ին գրում է. Երևան-Օրերս հայտարարվել էր, որ հաջորդ քառօրյային Ազգային ժողովը պետք է անդրադառնա այն միջադեպին, որի ժամանակ երգչուհի Եվա Ռիվասը ոտքով էր սեղմել կոճակը «Հայաստանի ձայնը» երաժշտական շոուի ընթացքում: Սակայն այսօր պարզ դարձավ, որ բանաձևի քննարկումը հետաձգվել է անորոշ ժամկետով: ԱԺ ընթացակարգային հարցերի համար պատասխանատու Վիգեն Մալխասյանը լրագրողներին խնդրեց ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին. «Եվա Ռիվասի` ոտքով կոճակ սեղմելու հարցը դուրս չի եկել օրակարգից,այլ պարզապես հետաձգվել է: Մի քանի պատգամավորներ մտադիր են ընդունել դատապարտող բանաձևը, սակայն հաջորդ քառօրյայի մեջ այս հարցը չենք ընդգրկել: Ունենք 2-3 մի փոքր ավելի կարևորագույն հարցերը, որոնք պետք է արագ լուծում ստանան օրենսդիրում»:

Պատգամավոր Հայկ Բաբախանյանը գտնում է, որ չափազանց շատ ձգձգելը սխալ կլինի, քանի որ հարցը կկորցնի իր արդիականությունը. «Նման միջադեպերին պետք է արագ  պատասխան տալ, որպեսզի կանխենք դրանց կրկնությունը հետագայում: Ցավում եմ, որ խորհրդարանը չի կարողանում ավելի արագ արձագանքել այս հարցին, բայց գոնե կարելի էր չէ՞ քննարկել այն արտակարգ նիստի ժամանակ»: Հիշեցնենք` պատգամավորը նախկինում խորհրդարանի ամբիոնից անդրադարձ էր կատարել այնպիսի օրհասական հարցերի, ինչպիսին էր, օրինակ, Կոնչիտա Վուրստը:

Հարցի հրատապության հետ համաձայն չէ ինքնիշխան պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Բայց ո՞վ ասեց, որ էդ հարցը պետք ա Ազգային ժողովում քննարկվի: Հա, ասենք երգչուհին ոտքով ա սեղմել կոճակը…և՞: Ինչու՞ սա դարձավ երկրի համար 1 թեման, ինչու՞ ենք մենք դեռ սրա մասին խոսում: Ու դեռ մի հատ էլ բանաձև են ուզում ընդունել: Մենք հարկային օրենսգրքի բարեփոխում ունենք առաջիկայում», – որոշակի զայրույթով պատասխանեց պատգամավորը:

Համաձայն մեր աղբյուրի` բանաձևը արդեն տեղ է գտել հաջորդի հոջորդ քառօրյայի օրակարգում, որտեղից, սակայն, հանվեց մի շարք գյուղերի ջրամատակարարման ծրագրի քննարկումը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին