▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների բեյջերում «ժուչո՞կ» կա

Բավական ժամանակ է, ինչ խորհրդարանում բուռն  քննարկումների ու դժգոհությունների առիթ է տվել ԱԺ-ում  հավատարմագրված լրագրողների վզերից հավատարմագրման վկայականը՝ բեյջը, կախելու պահանջը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, եթե ոչ անձամբ, ապա իր ենթականերին հանձնարարում է հետևել,  թե որ լրագրողն է բեյջը կախում, որը՝ ոչ, իսկ  առանց բեյջի  լրագրողներին, ըստ ԱԺ-ում տարածված լուրերի, նույնիսկ  տեսա և լուսանկարահանում են: Թե ինչ նպատակով` անհայտ է, որքան էլ փաստը զավեշտալի լինի:

Ի դեպ, ԱԺ միջանցքներում նաև խոսում են, թե խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին ` համապատասխան վարչության աշխատակիցներն  անձնական-մտերմիկ զրույցների ընթացքում, երբեմն, «շեղելով» թեմայից`   «այլ» հարցեր են տալիս ու ձայնագրում` կրկին` անհասկանալի նպատակներով:

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները կես կատակ-կես լուրջ ասում են, որ խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունն իրենց վրա «դոսյեներ» է հավաքում:

Կրկին` կես կատակ-կես լուրջ. չորրորդ իշխանության ներկայացուցիչներից շատերը կատակում են, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների բեյջերում «ժուչոկ» կա: 

Լրագրողները հույս ունեն, որ  ԱԺ որևէ նախագահի կամ լրատվական ծառայության ու լրագրողների միջև չեղած այս աննախադեպ  հակասությունը կվերանա:

 

Լուսանկարում`լրագրող Վահե Մակարյանն է, ով  յուրահատուկ ֆլեշմոբ էր արել ու որոշել էր, մեջբերում ենք` «ԱԺ այս նոր, խայտառակ տեսքով, գույնզգույն, չափազանց մեծ ու անհարմար բեյջը կրել մեջքիս, որը բողոքի ու դժգոհության յուրահատուկ տարբերակ էր, ակցիայի կամ ֆլեշ-մոբի նման մի բան»:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին