ԱԺ-ում անհետ կորածների ծնողների հետ հանդիպմանը մասնակցում էնաև ՔՊ-ից հեռացած Գնել Սարգսյանը, որը հասարակական կազմակերպություն է բացել։
Հանդիպումը վարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր․ «Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողներն Ազգային ժողովում մասնակցելու են փակ քննարկման: Ներկա են լինելու ուժային կառույցների ղեկավարները: Մեր տեղեկություններով` գլխավոր դատախազը, ՆԳ, պաշտպանության նախարարները, ԱԱԾ տնօրենը: Վերջինս նաեւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովի նախագահն է: Հանձնաժողովի կազմում կան նաեւ իշխանությանը կից քաղհասարակության ներկայացուցիչներ: Ծնողներից մեկը մեզ ասաց, որ 195 անհետ կորածների հարազատներն էլ` գրեթե բոլորը գնալու են Ազգային ժողով, սակայն քննարկումը կայանալու է ԱԺ մեծ դահլիճում, իսկ նրանց մեծ մասին նստեցնելու են լրագրողների օթյակում: Հարազատներից միայն 16 հոգի է ներկա լինելու դահլիճում, որ պաշտոնյաների անդորրը հանկարծ չխախտեն, էքսցեսներ չլինեն»: |