ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Երեկ նիստի ժամանակ պատգամավոր Արսենյան Գուրգենը խոսեց իմ և իմ եղբոր մասին:
Պարզ է, նիստի ֆորմատը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս պատշաճ արձագանքել, բայց առիթն ուզում եմ օգտագործել և շնորհակալություն հայտնել Արսենյանին՝ իմ և իմ ընտանիքի վաղեմի ընկերոջը:
Ոչ մի բան ձեզ չփոխեց, պարոն Արսենյան, ոչ կարգավիճակը, ոչ դժվարությունները, դուք ինչպիսին կայիք, այնպիսին մնացիք՝ իսկական մարդ, ով թե երկրի համար, թե իր ընկերների համար շատ ու շատ բաներ է արել, երևանցի, ում շուրջը միշտ կան ու կլինեն ընկերներ»,- գրել է Սիմոնյանը՝ իր և եղբոր անունից շնորհակալություն հայտնելով Արսենյանին ջերմ խոսքերի համար: