«Վերադարձեք ձեր տուն։ «Արի տուն» ծրագիրը մեկնարկել է, համեցեք». ահա այս հորդորով Ազգայի ժողովի ընդմիջումից հետո պատգամավորներին դիմեց Էդուարդ Շարմազանովը:
«Ընդդիմադիր պատգամավորներ, հրավիրում ենք դահլիճ, եկեք հարցը քննարկելու»,- ասաց Շարմազանովը:
Նա նաև հավելեց, որ պարտաճանաչ ներկայացել են միայն Կառավարության ներկայացուցիչ Վաչե Տերտերյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։