«Հրապարակ» թերթը գրում է. «Չկա որեւէ ցուցակ եւ չի կարող լինել, քանի դեռ ՀՀԿ խորհուրդը չի ձեւավորվել, ցուցակի մասին պաշտոնապես չի հայտարարվել, մնացյալը` պարզ մանիպուլյացիա եւ լոբբինգ են», վրդովված ասաց ՀՀԿ մեր աղբյուրը: «Շատերը ցուցակում չեն լինելու, շատերին առաջարկվել է ռեյգտինգայինով առաջադրվել, համաձայն չեն, սեփական վարկածներն են առաջ քաշում` սերդնափոխված ՀՀԿ-ական «ցուցակի» տեսքով», որպեսզի սեփական խաղն առաջ տանեն», հավելեց վրդովվածը:
ՀՀԿ կանանց պայքարը նույնպե՞ս այդ հողի վրա է. «Ինչու` ոչ. առաջին հնգյակի մեջ ներառված կին-թեկնածուն, եթե հաղթում է ՀՀԿ-ն, ԱԺ փոխնախագահի պոտենցիալ թեկնածու է»:
ԱԺ նախագահ-փոխնախագահների «մասով» ՀՀԿ-ում պայքարն իսկապես թեժ է. ՀՀԿ թեւերից մեկը, նրանց մեջ` Հովիկ Աբրահամյանը շատ է ուզում, որ Գ. Ծառուկյանն անպայման վերադառնա եւ նախորդ անգամվա պես` ԲՀԿ-ՀՀԿ համաձայնության արդյունքում ԱԺ նախագահի պոստը տրվի իրեն, եթե` ոչ, քաղաքական «բանակցությունների-սերնդափոխության» արդյունքում` ԱԺ նախագահ կամ փոխնախագահ դառնա Արփինե Հովհաննիսյանը, որպես գրագետ, պոտենցիալ ունեցող, ներկայանալի` գենդեր։ «Էս է կռիվը», տեղեկացրեց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում