▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահը կատարեց խոստումը. հրապարակվել են բացակայող պատգամավորների անունները

ԱԺ քարտուղարությունը նախօրեին  9 անգամ ներկա-բացակա է արել` արդյունքում ներկայացնելով  «Տեղեկանք ՀՀ ԱԶգային Ժողովի հինգերորդ գումարման պատգամավորների Ազգային ժողովի նիստերին մասնակցության վերաբերյալ»: Պարզվել է, որ ընդամենը 8 պատգամավոր է  ներկա եղել նիստերի դահլիճում. Այս մասին գրում է Hetq.am-ը և հավելում. ՀՀԿ-ից՝ Կարինե Պողոսյան, Ալեքսան Պետրոսյան, Հերմինե Նաղդալյան, Խոսրով Հարությունյան, Սուքիաս Ավետիսյան, Արփինե Հովհաննիսյան, Արայիկ Հովհաննիսյան, Մկրտիչ Մինասյան, «Ժառանգություն» խմբակցությունից՝ Ալեքսանդր Արզումանյան: ԲՀԿ-ից ՀԱԿ-ից, ՕԵԿ-ից ՀՅԴ-ից չի եղել գեթ մեկ պատգամավոր, որ մշտապես մասնակցեր նիստերին:

Իսկ երեկ ԱԺ աշխատանքներին ընդհանրապես չեն մասնակցել ՀՀԿ-ից Արտակ Սարգսյանը, Ռուբեն Սադոյանը, Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը, Կարեն Կարապետյանը, Մարինե Մարաբյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարտին Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը եւ Սպարտակ Մելիքյանը:

ԲՀԿ-ից բացակայել են Գագիկ Ծառուկյանը, Լյովա Խաչատրյանը, Մարտուն Գրիգորյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Ռուստամ Գասպարյանը եւ Աբրահամ Մանուկյան:

ՀՅԴ-ից ողջ որվա ընթացքում բացակայել է միայն Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը:

Հարկ է նշել, որ մյուս պատգամավորները նիետերին մասնակցել են 1-2 ժամ եւ նրանք էլ լքել են տարածքը:

Հիշեցնեք, որ երեկ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բարկացել էր պատգամավորների վրա` խոստանալով հրապարակել այն պատգամավորների անունները, ովքեր չեն հաճախում ԱԺ նիստերին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին