Ազատության հրապարակում շուրջօրյա հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու, Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նրանց զրույցի հետ կապված այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
Ա1 պլյուս գործակալությունն է գրում այս մասին` հիշեցնելով, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթական հանրահավաքն էր անցկացրել Ազատության հրապարակում, որի ընթացքում սուր քննադատության էր ենթարկել Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը, ինչպես նաեւ` եվրոպական կառույցների, մասնավորապես ԵԺԿ արտահայտած դիրքորոծումը` փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ: