ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ընտրական այս օրենսգիրքը գրում է, որպեսզի կարողանա կյանքի կոչել Սահմանադրության դրույթները և վերատադրության մասին մտածել անգամ պետք չէ.
«Բոլորս մեկ նպատակ ունենք՝ երկիրը տանել զարգացման ճանապարհով, ընտրությունները դարձնել թափանցիկ, վստահելի: Այստեղ խոսք լինել չի կարող վերարատադրության մասին.հին Ընտրական օրենսգրքով ՀՀԿ-ի համար ավելի հեշտ կլիներ վերարտադրվել, շատ ձայներ ունենալ, քան ավելորդ խոչընդոտներ ստեղծել»,-ասաց Ռուզաննա Մուրադյանը:
Նրա հետ համակարծիք չէ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը.
«Ռուսաստանում մենիշխանություն է, Հայաստանն էլ որպես հավատարիմ վասալ կրկնօրինակում է այդ երկրին: Կա «Մատրյոշկա», որը լինելու է կայուն մեծամասնությունը: Սա կարելի է նաև Գինեսի գրքում գրել: ԱԺ-ն ոչ միայն կաշկանդում է փոքրամասնությանը, այլև մեծամասնությանը պարտադրում է դաշինք կնքել, մրացակից ուժերին միասնական ցուցակ ներկայացնել երկրորդ փուլում: Փորձում են ԱԺ-ում ոչնչացնել մրցակցությունը, բայց չէ՞ որ այն պայքարի հարթակ պետք է լինի»,-նկատեց Ազատ Արշակյանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում