▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն արագ ընդունեց Քիմ Քարդաշյանին վերաբերող օրենքների փաթեթը

Armcomedy.com-ը գրում է. Ազգային ժողովը այսօր աշխատում է կրկնակի ծանրաբեռնված. բացի հաստատված օրակարգից խորհրադարանը քվեարկեց մի շարք նոր օրենքների շուրջ: Մասնավորապես ապրիլի 8-ից հատուկ հարկ է սահմանվում ՀՀ տարածքում ռեալիթի շոուների նկարահանումների համար:

Մեկ այլ որոշումով` մեկից ավել ազգանուն ունեցող զբոսաշրջիկները Հայաստան մուտք գործելիս պետք է վճարեն 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ այս նոր օրենքները որևէ կապ չունեն Քիմ Քարդաշյանի այցի հետ.

«Ռեալիթի շոուները հարկելու մասին օրենքը մենք մի քանի տարի է` քննարկում էինք: Իսկ այն փաստը, որ Քարդաշյանը ամուսնանալուց հետո դարձել է Քարդաշյան Ուեսթ, նույնպես ոչ մի կապ չունի մեր նոր տուրքի հետ: Ուղղակի երկու ազգանունը լրացուցիչ ծանրաբեռնում է մաքսային ծառայությունների աշխատակիցներին»:

Նա հավելեց, որ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է հետևյալ սննդամթերքի զգալի թանկացում` խորոված, թան, տոլմա, պանիր, թարխուն, քյաբաբ և տնական օղի: Արարբկիրի թաղապետարանը, որը երեկ տուգանք սահմանեց Արաբկիրի տարածքում անգլերեն խոսելու համար, նույնպես հերքում է, որ որոշումը պայմանավորված է Քիմ Քարդաշյանի այցով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին