a1plus.am-ի փոխանցմամբ` 22-ամյա զորացրված Իշխան Ղալամյանի ընկերներն ու հարազատներն այսօր հավաքվե են ԱԺ-ի մոտ: Նրանք իրենց վրա կրել են Իշխան Ղալամյանի լուսանկարը:
Իշխան Ղալամյանի ընկերը` Մարատ Մկրտչյանը, «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ եկել են պատգամավորներից օգնություն խնդրելու իրենց ընկերոջ համար: Պարզվում է` Իշխան Ղալամյանի մոտ զորացրումից 14 օր առաջ հայտնաբերվել է երկամների սուր խանգարում: Այժմ նա ստանում է դիալեզ, սակայն լիարժեք բուժման համար անհրաժեշտ է նրան տեղափոխել Գերմանիա, որը բավականին թանկ արժե:
Իշխան Ղալամյանի ընկերները նամակներ փոխանցել են ԱԺ նախագահին եւ վարչապետին:
Ընկերների ներկայացմամբ` Իշխան Ղալամյանի ընտանիքը բաղկացած է 8 անդամից եւ ապրում է սոցիալական ծանր պայմաններում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում