▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ բուֆետում կարելի է կուշտ սնվել 540 դրամով. ինչ են ուտում պատգամավորները


 
Armtimes.com-ը զրուցել է «Ազգային սնունդ» ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանի հետ՝ Ազգային ժողովի բուֆետի և պատգամավորներին ընդմիջմանն առաջարկվող ճաշացանկի մասին:

«Ճաշացանկում միայն 20-25 տեսակ աղցան ունեք, 18 տեսակ ճաշատեսակ, չհաշված, որ կան բաներ, օրինակ լանգետը, ձվածեղը պատվիրում են, նոր ենք սարքում: Շատ պատգամավորներ են գալիս, բոլոր կուսակցություններից էլ գալիս են»,- կայքի հետ զրույցում ասել է տնօրենը:

ԱԺ-ի բուֆետում ճաշատեսակները բավականին մատչելի են: Ամենաթանկ ճաշատեսակի արժեքը 1100 դրամն է: Տնօրենն անդրադառնալով՝ ճաշարանում առաջարկվող մատչելի գներին, նշում է.

«Էժան է, որովհետեւ ես ամեն ինչ անում եմ, որ էժան ձեռք բերեմ ապրանքներն, աշխատում եմ, որ գյուղացուց ձեռք բերեմ: Նույն բանը շուկայում 500 դրամ է, ես գյուղացուց 300 դրամով եմ գնում»,- ասել է Էդիկ Գրիգորյանը:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին