▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ ատեստավորման խայտառակ արդյունքը.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տեղեկատվական վարչության աշխատողների ատեստավորման գործընթացը խայտառակ արդյունք է տվել՝ բաժնից ընդամենը 2 հոգի են բարեհաջող անցել։ Երեկ ատեստավորման է մասնակցել բաժնի առաջատար մասնագետը եւ չի կարողացել տարրական հարցերի պատասխանել։

Այնպես, որ բանավոր քննության ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը հուսահատ հարց է տվել․ «Ո՞վ է ԱԺ նախագահը»։ Մասնագետը տեղյակ չի եղել նաեւ իր բաժնի գործառույթներից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ատեստավորումից «կտրվել» են սույն վարչության պետն ու տեղակալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին