▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԻՄ-ը կպահանջի, որ Ռուսաստանը դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից

ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

1992թ.-ին ստեղծուած ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխաւոր առաքելութիւնը Արցախեան հակամարտութեան խնդրի խաղաղ կարգաւորումն է։ Գաղտնիք չէ, որ այդ խմբի երեք համանախագահներից ՌԴ-ն հակամարտող կողմերի զէնքի հիմնական մատակարարն է։ Վերջին տարիներին ՌԴ գործունէութիւնը այդ ասպարէզում աննախադէպ չափերի է հասել։ Այժմ արդէն նրա մատակարարման զինանոցում ոչ միայն յարձակողական, այլեւ զանգուածային ոչնչացման զէնքեր են։ Ռուս պետական պաշտոնեաները բացառիկ ամբարտաւանութեանբ հակամարտող (երբեմն նաեւ՝ պատերազմող) կողմերին մահաբեր զինամթերքների մատակարարումը համարում են «բիզնես»։

Ընդհանրապէս մարդկային կեանքի դէմ ուղղուած «բիզնեսով» զբաղուելը անբարոյականութիւն է։ Արձանագրենք, սակայն, որ Մինսկի խմբի անդամ պետութիւնը հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն աջակցելու փոխարէն կողմերին սպառազինելով աւելի է խորացնում այն, ինչը հակասում է ԵԱՀԿ սկզբունքներին եւ մանաւանդ Մինսկի խմբի հիմնական նպատակին։ Այս իրավիճակում մենք ստիպուած ենք կոչ անել Ռուսաստանի Դաշնութեանը հրաժարուել Մինսկի խմբի համանախագահի բարձր դիրքից, աւելին՝ Մինսկի խմբի անդամութիւնից, եւ զբաղուել իր համար կարեւոր «բիզնես»-ով։

Այսորակ գնայատական եւ ուղերձ պիտի հրապարակեին ՀՀ իշխանութիւնները, սակայն մենք՝ ռուսական կայսերապաշտութեան դէմ աւելի քան յիսունամեայ ճանապարհ անցած քաղաքական ուժի՝ ԱՄԿ-ԱԻՄ-ի ներկայացուցիչներս, շրջանցելով Հայաստանի ազգադաւ իշխանութիւններին, յուլիսի 8-ին, ժամը 18-ին Ազատութեան հրապարակում Հայաստանի քաղաքացիներին կը ներկայացնենք այս յայտարարութիւնը, կը փորձենք ստանալ հայաստանեան հանրային կարծիքի աջակցութիւնը եւ դրանից յետոյ սոյն Յայտարարութիւնը կը ներկայացնենք ԵԱՀԿ ղեկավարութեանը եւ նրա անդամ պետութիւններին։

ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին