▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ․ Ասեղ՝ «Երևան Սիթի»-ից գնված կտրատված մսի մեջ, որը կարող էր 4 տարեկան երեխաս կուլ տար․․․

«Երևան Սիթի»-ից պատվիրել եմ միս կտրատված վիճակում, ճաշ եփել, որը որը նաև երեխաներիս համար էր։ Ծամելիս զգում եմ սուր որևէ բան, հանեմ տեսնեմ ինչ՝ ասեղ։ Ասեղ, որը կարող էր 4 տարեկան երեխաս ուղղակի առանց հասկանալու կուլ տա, «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում գրել է օգտատերը։

«Yerevan City Supermarkets-ից դեռ պատասխան եմ սպասում, 0 արձագանք։

Պատվիրել եմ միս կտրատված վիճակում, բավականին մանր կտորներ էին, ինքս էլ չեմ մանրացրել։

Պատրաստել եմ մսով ճաշ, որը նաև երեխաներիս համար էր։ Ինձ համար փոքրիկ կտոր եմ վերցնում և արդեն ծամելիս զգում եմ սուր որևէ բան, մտածեցի ոսկոր է երևի, հանեմ տեսնեմ ինչ, ասեղ։ Ասեղ, որը կարող էր 4 տարեկան երեխաս ուղղակի առանց հասկանալու կուլ տար։

Շոկի մեջ եմ երեկվանից ու չեմ էլ հասկանում՝ ո՞նց կարող է սա հայտնվի մսի մեջ, եթե փոքր նուրբ ասեղ է։ Կենդանու համար նախատեսված չէ, ուրեմն արդեն իսկ պատրաստ մսի մե՞ջ են ներարկում ու ի՞նչ են ներակում։ Ի՞նչ ենք մենք գնում ու տալիս մեր երեխաներին»։

Աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին