a1plus.am-ի փոխանցմամբ` Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղի վրա գրոհած ահաբեկիչները տեղի հայկական եկեղեցին վերածել են զորամասի։ Այս մասին հենց նոր «Ա1+»-ին հայտնել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Ղահրամանյանը՝ նշելով, որ տեղեկությունը քիչ առաջ ստացել է ՍԴՀԿ Քեսաբի մասնաճյուղից։
Ղահրամանյանի տեղեկացմամբ՝ ահաբեկիչները կողոպտել են տեղի հայ բնակչության գույքը, որը մեքենաներով տեղափոխում են Թուրքիայի սահման։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում