▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա ինչ է պատահում, երբ ֆուտբոլը ընկնում է օլիգարխի ձեռքը. Տիգրան Խզմալյան

ՔՈՒՎԵՅԹԻ ՇԵՅԽԸ ԵՒ "'ՀԱՐՍՆԱՔԱՐԻ ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՆ''

Ֆուտբոլային պատմության ամենախայտառակ պատահարներից մեկը տեղի էր ունեցել 1982 թ. Քուվեյթ-Ֆրանսիա խաղի ժամանակ, երբ Պլատինիի գլխավորությամբ հանդես եկող ֆրանսիացիները հաղթում էին 3-1 հաշվով եւ խաղավարտից երեք րոպե առաջ Ժորեսը խբեց չորրորդ գնդակը նաֆթով հարուստ երկրի հավաքականի դարպասը: Այդ պահին Քուվեյթի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ շեյխ Ալ-Սաբահը որոշեց, որ սա արդեն շատ եղավ եւ իր նստարանից պահանջեց ընդհատել խաղը, պատճառաբանելով, որ իր թիմը չի լսել մրցավարի սուլիչը: Սկսվեց ամոթալի քաշքշուկ, որի արդյունքում խաղը վարող սովետական մրցավար Միրոսլավ Ստուպառը տեղի տվեց արաբական շեյխի ու ոստիկանների ճնշմանը եւ չհաշվեց ֆրանսիացիների գոլը: Ահա ինչ է պատահում, երբ ֆուտբոլը ընկնում է օլիգարխի ձեռքը` Քուվեյթում, թե Հայաստանում լինի: Հետաքրքիր է, հիշու'ւմ է դա Պլատինին, հյուրընկալվելով Երեանում... Պետք է հիշեցնել: Իսկ ֆրանսիացիներն, այնուամենայնիվ, խբեցին եւս մեկ անգամ ու խայտառակ խաղն ավարտվեց 1-4:

Գրառումն ու տեսանյութը` Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին