Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ կրակի ինտենսիվությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվելու է.
«Բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է և հարց է՝ արտաքին ուժերը կկարողանա՞ն երկու կողմերին վերադարձնել բանակցային սեղանին, թե՝ ոչ: Ուստի, ագրեսոր Ադրբեջանի դեմ ՀՀ-ն պետք է կիրառի այն զենքը,որն ունենք.խոսքը թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական զենքի մասին է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Մարկարովը:
Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչմանը, քաղաքագետը նշեց.
«Ակնկալել, որ Մինսկի խումբը ևս մեկ անգամ հայտարարություն է անելու՝ կոչ անելով Ադրբեջանին՝ դադարեցնել ռազմական գործողությունները, քիչ հավանական է: Ադրբեջանն ուղղակի կարող է զզվեցնել համանախագահողներին, իսկ վերջինները կհասկացնեն, որ չեն կարող երաշխավորել Հայաստանի ծայրահեղ քայլին չգնալը, այն է՝ Արցախի ճանաչումը: Ճանաչումը չի բերելու կոնֆլիկտի կարգավորմանը, այն պարզապես այլ փուլ է տեղափոխելու»:
Անի Կարապետյան