▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳՆ-ում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքից

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքի կապակցությամբ: Սովորաբար ԱԳ նախարարների յուրաքանչյուր քայլն ու հանդիպումն արձանագրվել են, քարտուղարությունը մանրամասն տեղյակ է եղել, թե նախարարը որ ժամին ուր է մեկնում, քանի ժամ է անցկացնելու տվյալ երկրում, յուրաքանչյուր ժամի ինչով է զբաղված լինելու՝ հանդիպումների ամբողջ գրաֆիկը, և որ ժամին է վերադառնալու:

Միրզոյանը միակ նախարարն է, որի ուղևորություններից առաջ և հետո սև խոռոչներ կան, ու ոչ ոք տեղյակ չէ, թե նա ինչով է զբաղվում՝ գործուղումից 1-2 օր առաջ մեկնելով անհայտ ուղղությամբ և գործուղումն ավարտելուց հետո անհետանալով 1-2 օրով: ԱԳՆ-ում կարծում են, որ Միրզոյանը դրսում, հատկապես` Եվրոպայում, կասկածելի գաղտնի հանդիպումներ է ունենում ինչ-որ մարդկանց հետ և գաղտնի հրահանգավորվում է ԱԳՆ աշխատակազմի համար անհայտ անձանց կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին