▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագա Քանքանյանի նվերը ոչ միայն իր սանին, այլ նաև Գյումրիի գեղեցկուհիներին

Օրեր առաջ հայտնի ոճաբան-դիմահարդար Ագա Քանքանյանը հատուկ հավերով Գյումրիում անցկացրեց իր վարպետության դասը: Վարպետության դասի ընթացքում Ագան ոչ միայն կիսվեց իր մասնագիտական գաղտնիքներով, այլ մի շարք անակնկալ նվերներ մատուցեց ներկա գտնվողներին: Թերևս գլխավոր անակնկալներից մեկն այն էր, որ բոլոր նրանք, ովքեր ցանկություն էին հայտնել ծանոթանալու դիմահարդարի հմտություններին, Ագա Քանքանյանի կողմից հնարավորություն ստացան անել դա բոլորովին անվճար:

Բացի սրանից, վարպետության դասի ավարտին տեղի ունեցավ նաև խաղարկություն, որի շրջանակներում հաղթող մասնակիցներն Ագա Քանքանյանի կողմից ստացան դիմահարդարման պրոֆեսիոնալ պարագաներ: Նշենք, որ որպես մոդել հանդես եկավ Մոսկվայում հայտնի հայ ոճաբան Sumara-ն:

Կիսվելով իր տպավորությունների մասին՝ Ագան Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ շատ ավելի լավ անցավ, քան ինքն ակնկալում էր.

«Շատ շնորհակալ եմ նման ջերմ վերաբերմունքի և ընդունելության համար: Սա ոչ միայն վարպետության դաս էր ինձ համար, այլ նաև հնարավորություն ևս մեկ անգամ շփվելու տաղանդավոր և հումորի անսպառ զգացում ունեցող գյումրեցիների հետ: Այդ օրը շրջապատված էի պարզապես հիանալի մարդկանցով: Սա իսկական տոն էր ինձ և այնտեղ ներկա գտնվող բոլոր մարդկանց համար: Ասեմ, որ դեռ երկար կհիշեմ Գյումրիում անցկացրած այդ հրաշալի օրը»,- ասաց Ագա Քանքանյանը

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին